Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Նորից կուլ տվեցինք խայծը

Նորից կուլ տվեցինք խայծը
09.02.2022 | 15:22

Հայաստանը, իրոք, ոչ մեկին պետք չէ, միայն հայերիս է պետք։
Պարզվում է՝ որքան էլ ցավոտ, բայց օգտակար ռեպլիկը ոչ թե սթափեցրել է, այլ նորանոր հայհոյանքների հոխորտուն ալիք է բարձրացրել՝ «դեռ երեկ ծառերի վրա ցատկոտող» սլավոններին ուղղված։


Նորից կուլ տվեցինք խայծը։
Այսպիսի մի «հերոսական» ալիքի հաջորդեց Արցախի հանձնումը։
Իրականում, խելք ունեցող ազգը լիքը հետևություն կաներ, մտքում էլ շնորհակալ կլիներ, որ ճիշտ ժամանակին ձին քացով խփեց գլխներին և ուշքի բերեց:


Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 8141

Մեկնաբանություններ